• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թռչող տոնածառը

Մելիքյան Կարեն, Հարությունյան Հարություն, Ասլանյան Քրիստինե

Հիմնական դպրոց, 2-րդ դասարան

Լինում է, չի լինում մի թռչող տոնածառ է լինում: Անունը` Թռչածառ:

Մի անգամ այս Թռչածառը թռչում է, թռչում , հանկարծ բախվում է  մի թռչնի և նրան վիրավորում: Գալիս են ոստիկանները և եղևնուն ձերբակալում: Թռչածառին տեսակցության է գալիս Ձմեռ պապը: Նա ասում է .

  • Դու չարաճճիություն ես արել, բայց ես քեզ կօգնեմ: Ես քեզ համար փաստաբան եմ գտել:
  • Ով է նա, - հարցնում է եղևնին:

Ձմեռ պապիկը սկսում է պատմել.

  • Նա էլֆ է, ունի երկար մորուք և պարսկական կեղծամ:

Այդ պահին հայտնվում է էլֆը և ազատում է տոնածառին:  Այս դեպքից հետո Թռչածառը հասկացավ, որ թռչելիս ևս  պետք է պահպանել երթևեկության կանոնները:

Դասվար` Ա.Աղասյան