• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

(1+1+3)+3=1+1 Ինչպե՞ս: Հրաշալի մարդկանց հրաշալի օրենքներով

Տես Արամ Պետրոսյանի բլոգում

Նրանք 1+1+3  են: Ահնիձորցի Հակոբյանների տան տղամարդիկ. պապիկը, հայրը և տղաները: 1+1-ը՝ տատիկն ու մայրիկը: Իսկ հանկարծակի հայտնված 3-ը՝ մենք. ես, Արսենն ու Վռամը: Թող ների ինձ ընկեր Լիանան (մեր մաթեմատիկայի գեղեցկուհի ուսուցչուհին), և թող ներեն «Պատանի մաթեմատիկոսի»՛ կազմակերպիչները (նրանք սպասում են ինձ մրցույթի եզրափակիչ փուլին), բայց այո, Ահնիձորում, որտեղ «Մենք ենք ու մեր սարերը»,  հնարավոր է 1-ին գումարել 1, հետո 3, հետո էլի 3 և ստանալ 2: Ես կարծում եմ, որ ինձ հետ կհամաձայնվեր նաև այս գյուղի, և ոչ միայն, պարծանքը՝ Հրանտ Մաթևոսյանը, որովհետև այս հավասարությունը մարդկային փոխհարաբերությունների մասին է, հրաշալի մարդկանց հրաշալի օրենքների: