• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղամոլի միֆ

 Ամեն անգամ մետաղադրամը գցելիս «ղուշ» հայտնվելու հավանականությունը 50% է: Սակայն գրեթե բոլորս եղել ենք մի իրավիճակում, երբ մի քանի անգամ «գիր» բացվելուց հետո համոզված ենք եղել, որ հաջորդը պիտի «ղուշ» լինի: Իրականում այդ հավանականությունը չի փոխվում, անկախ այն բանից, թե նախորդները ինչ են: Այս երևույթը անվանում են խաղամոլի միֆ, քանի որ այն ավելի հաճախ հանդիպում է խաղատներում (կազինո)` տարբեր սեղանների շուրջ: Օրինակ` երբ ռուլետկա են խաղում և չորս անգամ անընդմեջ գնդակը հայտնվում է կարմիր վանդակում, մտածում ենք, որ հաջորդը պետք է անպայման սևում հայտնվի: Բայց իրականում այդ հավանականությունը չի փոխվում (այն 52.67% է, քանի որ սև վանդակների թիվը 20 է հնարավոր 38-ից): Այս ենթադրությունը շատ հաճախ խոշոր գումարներ տանուլ տալու պատճառ է դառնում բազմաթիվ խաղամոլների մոտ…