• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր լրանում է Չեռնոբիլյան աղետի 25-ամյակը

Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Բելոռուսիայում այսօր անցկացվում են միջոցառումներ, որոնք նվիրված են համաշխարհային ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշոր աղետի՝ Չեռնոբիլյան ատոմակայանի վթարի 25-ամյակին:

1986 թվականին Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին մասնակցել էր 600 հազար մարդ, նրանցից շուրջ 200 հազարը ճառաայթվել էր: Պաշտոնական տվյալների համաձայն, Ուկրաինայում տեղի ունեցած այդ աղետի հետեւանքով տուժել է շուրջ 5 միլիոն մարդ: Աղետից առաջացած ռադիոակտիվ ամպը տարածվել էր Եվրոպայի տարածաշրջանում` ընդգրկելով հատկապես Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Բելոռուսիայի Սովետական Հանրապետությունները:

Հայաստանից Ուկրաինա էր մեկնել 3 հազար մարդ: Այսօր գիշերը, ժամը 01:23-ին, ճիշտ այն ժամին, երբ 25 տարի առաջ տեղի էր ունեցել ատոմակայանի պայթյունը, Ուկրաինայում մեկնարկել են աղետի զոհերի հիշատակման արարողությունները: Ատոմային էլեկտրակայանի տարածքում հավաքվել է շուրջ 700 մարդ` ծաղիկներով եւ մոմերով: Նրանց թվում են նաեւ աղետի հետեւանքների վերացման մասնակիցները եւ Ուկրաինայի պաշտոնյաները: