Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էին ժամանել մի խումբ վերապատրաստվող դասվարներ: Նրանք մեր կրթահամալիրում կվերապատրաստվեն մեկ շաբաթ: Դասվարները շրջեցին կրթահամալիրում, եղան Միջին դպրոցի ջերմոցում, Մարմարյա սրահում, այցելեցին տարբեր դասարաններ: Հետո գնացին 6-րդ լսարան, որտեղ և սկսվեց նրանց առաջին դասը: Դասը վարում էին Աիդա Պետրոսյանը, Նաիրա Դալուզյանը և Լիլիթ Բաբայանը: Սկզբում դասվարներից ամեն մեկը ներկայացրեց իրեն ` բնութագրելով ընդամենը երեք բառով: Մի փոքր ընդմիջումից հետո դասվարները բաժանվեցին խմբերի: Դասի թեման ռոդարիական մեթոդն էր, որն օգնում է երեխաներին էլ ավելի հետաքրքիր մտածել և ստեղծագործել: Նաիրա Դալուզյանը և Լիլիթ Բաբայանը խոսում էին փոքրիկների երևակայությունից, հոգեվիճակից և ազատությունից:
Ես հույս ունեմ, որ նրանց դուր եկավ մեր կրթահամալիրը: