• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

INFO.MSKH-ի լրահոսից

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էին ժամանել մի խումբ վերապատրաստվող դասվարներ: Նրանք մեր կրթահամալիրում  կվերապատրաստվեն մեկ  շաբաթ: Դասվարները  շրջեցին կրթահամալիրում, եղան Միջին դպրոցի ջերմոցում, Մարմարյա սրահում, այցելեցին տարբեր դասարաններ: Հետո  գնացին 6-րդ լսարան, որտեղ և սկսվեց նրանց առաջին  դասը: Դասը վարում էին Աիդա Պետրոսյանը, Նաիրա Դալուզյանը և Լիլիթ Բաբայանը: Սկզբում դասվարներից ամեն մեկը ներկայացրեց իրեն ` բնութագրելով ընդամենը երեք բառով:  Մի փոքր  ընդմիջումից հետո դասվարները բաժանվեցին խմբերի: Դասի թեման ռոդարիական մեթոդն էր, որն օգնում է երեխաներին էլ ավելի հետաքրքիր  մտածել և ստեղծագործել: Նաիրա Դալուզյանը և Լիլիթ Բաբայանը խոսում էին փոքրիկների  երևակայությունից, հոգեվիճակից և ազատությունից:

Ես  հույս ունեմ, որ նրանց դուր եկավ մեր կրթահամալիրը: