• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երեկ` Ծաղկազարդ, շուտով` Սուրբ Զատիկ

Երեկ դասընկերներով քաղաքում շրջեցինք, գնացինք Սուրբ Սարգիս եկեղեցի: Մի քիչ ուշացել էինք առավոտյան պատարագից, բայց դա չխանգարեց, որ ստանանք Սրբազանի օրհնությունը, իսկ քիչ հետո, երբ եկեղեցում արդեն խաղաղ էր, հանդիպեցինք մեր դպրոցում դասավանդող Վահե Սարկավագին: Նա մեզ պատմեց այդ օրվա խորհուրդը. Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Մենք ուռենու ճյուղերից օրհնված պսակներ տուն տարանք, մեկն էլ դպրոց բերեցինք: Ավելացնեմ նաև, որ դպրոցում կավե ափսեների մեջ ցորեն ենք ցանել. պատրաստվում ենք Զատկի տոնին:

Մուրադյան Մարիետա 10-3դաս.