• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես... եմ

Ես ածիկ եմ:Ինձ ցանում են Զատկի օրվանից երկու շաբաթ առաջ:Շատ եմ սիրում արև: Իմ մազերը արևից են աճում: Ես անհամբեր սպասում եմ Զատիկին, որ մազերս երկարեն:Ամեն օր ինձ ջրում են, որպեսզի մեծանամ ու կանաչեմ: Շատ եմ սիրում Զատիկը, որովհետև զարդարվում եմ և ինձ ափսեի մեջ են դնում: 
Սյուզի

Ես ձու եմ…
Շատ եմ ուզում, որ ինձ ներկեն: Ես շատ նման եմ զատիկի, այդ պատճառով էլ Զատկի տոնի խորհրդանիշն եմ: 
Երեխաները Ճակատս ծակում են ու ներկում: Հենց ներկում են, ուրախանում եմ և չեմ նեղանում նրանցից:
Շուշանիկ

Ես ձվիկն եմ…  
Բոլորն ինձ ներկում են, որ խաղան: Ինձ կոտրում են, միջուկս` ուտում, բայց ես չեմ ջղայնանում: Թող ուտեն, թող խաղան: 
Հարություն Չրաղյան
 
Ես սոխ եմ: Վախենում եմ մարդկանցից, որովհետև ինձ ուտում են: Երբ կարմիր շոր եմ հագնում, ներկում եմ ձուն, իսկ երբ դեղին եմ հագնում, ակլատիզի գլուխ եմ դառնում: 

Արտյոմ Վառլամով

Ես ածիկն եմ և գիտեմ, որ ինձ ծլեցնում են վրաս ձվիկներ դնելու համար: Ես չեմ դժգոհում, բայց հետո իզուր են ինձ աղբամանը գցում: Գոնե թող խոտերի մեջ գցեն, որ անձրևով լողանամ ու խոտ ընկերներիս հետ խաղամ:
Դոնա Թովմասյան

Ես գինին եմ:Մի քիչ դառն եմ ու մուգ կարմիր, բայց ինձ քչերն են սիրում: Երեխաներին ես չեմ կարելի: Ես էլ նրանց պես շատ եմ սիրում հյութ խմել: Չեմ սիրում ջուր խմել, որովհետև համս կորցնում եմ: Ես շա~տ կարևոր եմ: Առանց ինձ Զատիկը չի գա: 

Ալեքսանդր Մնացականյան