• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շտապող բրիտանացիները կկիսեն մայթերը

Շատ շուտով Բրիտանիայում կենտրոնական փողոցների մայթերը կբաժանվեն երկու մասի` արագ և դանդաղ անցորդների համար: Այս մտահղացումը պատկանում է Լոնդոնի կենտրոնում գտնվող մի քանի խոշոր խանութների, որոնց դռների առջև գոյացող հերթերը թույլ չեն տալիս իրենց գործերով շտապող անցորդներին առանց դժվարությունների շրջանցել մարդկանց կուտակումները: Փողոցին մոտ հատվածը նախատեսված կլինի արագ քայլող կամ շտապող մարդկանց համար, իսկ մյուս հատվածը` գնումներ կատարողների կամ ուղղակի զբոսնողների: