• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Անգլիայի արևելքում աճեցրել են աշխարհի ամենակծու չիլին

Անգլիայի արևելքում, Լինքոլնշիր կոմսության Գրենթեմ քաղաքում, հերթական անգամ աճեցրել են աշխարհի ամենակծու չիլի պղպեղը: Բանջարեղենի կծվությունն ըստ Սքովիլի սանդղակի կազմել է 1,17 միլիոն միավոր:

Պղպեղն աճեցվել է ջերմոցում` 39-ամյա Նիք Վուդսի կողմից: Այգեգործի խոսքերով, ով բանջարեղենների աճեցմամբ է զբաղվում շուրջ 5 տարի, ամենակծու պղպեղը պատահաբար է աճել: Երբ նա տեսել է պտուղը, որոշել է փորձել այն: «Ես սարսափի մեջ էի և ֆիզիկապես սկսեցի վատ զգալ ինձ: Ամբողջությամբ դողում էի: Ոչ մեկի խորհուրդ չէի տա ուտել այն հում վիճակում, այնպես, ինչպես ես արեցի»,- նշել է Վուդսը:

Բրիտանական նոր չիլիի հատկանիշները վերլուծել են Գինեսի ռեկորդների գրքի մասնագետները, որից հետո պղպեղը ճանաչվել է, որպես աշխարհում ամենակծուն, զրկելով այդ կոչումից, Հնդկաստանում աճեցված Bhut Jolokia անվանումով պղպեղին:

Հատկանշական է, որ Գրենթեմում, 2010 թ.-ի գարնանը արդեն աճեցրել էին կծու չիլի: Այն ժամանակ պղպեղը, որը ստացել էր Infinity անվանումը, համարվեց ամենակծուն(ավելի ուշ այդ ռեկորդը գերազանցեց հնդկական Bhut Jolokia-ն):  Infinity պղպեղի կծվությունը, ըստ Սքովիլի սանդղակի,  գնահատվեց 1,067 միլիոն միավոր:

Չիլի պղպեղին կծվություն է տալիս կապսաիցին հատուկ միացությունը, որը գրգռում է վերին շնչուղիներն ու լորձաթաղանթը: Մաքուր կապսաիցինի կծվությունը, ըստ Սքովիլի սանդղակի, կազմում է 15-16 միլիոն միավոր:

Լրաքաղը` Աննա Մանուկյանի