• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավոր

Այսօր շատ սովորական նստած էինք մայրենիի դասին: Մեկ էլ հանկարծ դուռը բացվեց, ու ներս մտավ Մարիայի հայրիկը`  տորթը ձեռքին, Մարիան կողքին`  հյութերը ձեռքին: Մենք երգով  շնորհավորեցինք Մարիային, իսկ  մեծ դասամիջոցին շնորհավորեցինք նրա 10-ամյակը: Տորթ, հյութ, տորթով կեղտոտված դեմքեր, ժպիտներ և երգեր:

Սիրելի Մարիա, շնորհավոր ծնունդդ, ցանկանում ենք առողջություն, երջանկություն. մի խոսքով` աշխարհի ամենալավ բաները: