• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Անվաչմուշկներով թութակը դարձել է կրկեսային փառատոնի աստղ

Փոքրիկ անվաչմուշկներով սահող թութակը դարձել է Պրահայում տեղի ունեցած կրկեսային արվեստի փառատոնի աստղ: Հնարքը թռչունին սովորեցրել է` իտալացի կենդանիներ վարժեցնող Անտոնի Զատուն:

 Ելույթի ժամանակ, իտալացի վարժեցնողի թութակը ցուցադրել է ոչ միայն անվաչմուշկներ վարելու իր հմտությունները, նա վարել է նաև փոքրիկ խաղալիք ավտոմեքենա:

Բացի այդ, պարզվել է, որ թռչունը նաև շատ տաղանդավոր կատակերգու է: Նա նմանակել է հանգստացողի, ով բազմոցին պառկած թերթ է կարդում: Այս ելույթի համար նրան պահանջվել է իր չափսերին համապատասխանող բազմոց և փոքրիկ թերթ:

Պրահայում տեղի ունեցած կրկեսային արվեստի փառատոնը տևել 4 օր` փետրվարի 16-ից 20-ը: Փառատոնի շրջանակներում, ելույթներով ներկայացել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Բրազիլիայի, Իտալիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:

Լրաքաղը` Աննա Մանուկյանի