• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստի դպրոց

Նադեժդա Մանդելշտամի հուշերը Չարենցի մասին

Չարենցին ծանոթ էին  Մանդելշտամի հայերեն բանաստեղծությունները: Նա դրանք լսել էր հեղինակային երեկույթի ժամանակ: Մանդելշտամի կինը` Նադեժդա Յակովլևնան, իր հիշողություններում գրում է. «Սերտ մտերմություն էր սպասում մեզ Թիֆլիսում: Հյուրանոց եկավ Չարենցը, և մենք նրա հետ անցկացրինք երկու շաբաթ` հանդիպելով համարյա ամեն օր: Ես հասկանում եմ` ինչու ազատ-ընկերական հարաբերություններ սկսվեցին մեր միջև Չարենցի համար օտար Թիֆլիսում, ոչ թե Երևանում: Սակայն բանը դրանում չէ: Ես հիշում եմ` ինչպես սկսվեց մեր ծանոթությունը. Մանդելշտամը կարդաց իր առաջին բանաստեղծությունները Հայաստանի մասին: Նա դրանք այն ժամանակ դեռ նոր էր սկսել գրել: Չարենցը լսեց և ասաց.

_Ձեզնից, կարծես, դուրս է հորդում գիրքը:_ Ես բառացիորեն մտապահեցի նրա խոսքերը, իսկ ավելի ուշ Մանդելշտամն ինձ ասաց.

_ Դու լսեցիր, թե ինչպես նա ասաց, Չարենցն իսկական բանաստեղծ է:

_Այն ժամանակ ես չգիտեի, որ բանաստեղծի համար «գիրքը» մի ամբողջություն է: Հետագայում Պաստեռնակն ինձ պատմեց գրքի ստեղծման հրաշքի մասին: Նույնը պատմեց նաև Աննա Ախմատովան` Անուշը: Այս ամենը համընկավ Չարենցի խոսքերի հետ, և մենք միշտ հիշում էինք, որ Երևանում ապրում է իսկական բանաստեղծ»: 

             Ռուսերենից թարգմանեց Լիանա Ղարաբաղցյանը 11-1դաս.