• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայոց լեզվի օլիմպիադայի նյութերից…

Նշեմ բառեր, որոնք մեծ մասամբ սխալ են արտասանվում՝

      հիսուն - հիցուն

      ավելորդ - ավելնորդ

      բարձունք - բարձրունք

      թռչել - թռնել

      խոսել - խոսալ

      համբույր - համբյուր

      կարողանալ - կարենալ

Շատ են տարածված այնպիսի սխալները, երբ երկրորդ բայը խոնարհվում է՝ անորոշ դերբայով գործածվելու փոխարեն, օրինակ՝

      կարող եմ երգել – կարող եմ երգեմ

      ուզում եմ գնալ – ուզում եմ գնամ

      եկել եմ ասելու- եկել եմ ասեմ

      Բազմաթիվ միջազգային բառեր թարգմանվել են հայերեն, բայց այդպես էլ չեն գործածվում բանավոր խոսքում, օրինակ՝

      ինտերնետ – համացանց

      պրոցես – գործընթաց

      կոմպոզիտոր – երգահան

      սպորտսմեն – մարզիկ

      դիսկ – սկավառակ

      Եթերում ամենատարածված սխալը, որ նկատել եմ, այն է, երբ շնորհակալություն են հայտնում ոչ թե ում, այլ՝ ումից:

Սիլվա Շահվերդյան, 11-րդ դաս.