• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

«Թանաքի լիճ»

Ալժիրում կա «թանաքի լիճ», որի ջրով կարելի է գրել թղթի վրա: Անսովոր երևույթը բացատրվում է նրանով, որ լճի մեջ երկու գետակ է թափվում. մեկը հարուստ է երկաթի աղերով, իսկ մյուսը`հումինյան նյութերով: Այս նյութերի խառնուրդից ստացվում է հենց այդպիսի արհեստական թանաք: Հասկանալի պատճառներով այնտեղ չեն բնակվում ձկներ և այլ կենդանիներ, չի աճում բուսականություն. թանաքը թունավոր է և պիտանի է միայն գրելու համար: Ալժիրի բնակիչներից ոմանք կարծում են, որ դա սատանայություն է, իսկ մյուսները այդ լճից օգուտ են քաղում: Այդ պատճառով լիճը ստացել է տարբեր անուններ`«Սատանայի աչք», «Սև լիճ», «Թանաքի լիճ», իսկ այդ լճի թանաքը վաճառվում է գրախանութներում:

Ռուսերենից թարգմանեց Անահիտ Եղյանը