• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային մտորումներ, հարցազրույցներ, ակնկալիքներ, հուշեր…

Երեխաները անհամբեր սպասում են, թե երբ է գալու մեր շատ սիրելի ամառային ճամբարը: Բոլորն ասում են, որ ճամբարի օրերն ավելի հետաքրքիր են անցնում, քան դասերը:

Ընկերներս ամառային ճամբարը պատկերացնում են բազում ճամփորդություններով լի: Ես էլ եմ անհամբերությամբ սպասում ճամբարին, կարծում եմ, որ ճամբարի ժամանակ մենք շատ բան ենք սովորում` չնայած սովորական դասեր չենք անում և տնային աշխատանքներ չենք կատարում:

Հարությունյան Նելլի,7-րդ դաս.

Իմ հասակակիցների մեծամասնությունը և ես ամառային ճամբարը պատկերացնում ենք քաղաքից կամ երկրից դուրս: Կարծում ենք, որ կկազմակերպվեն սպորտային շատ մրցումներ, խաղեր, կդիտենք ուսումնական ֆիլմեր, կկատարենք ուսումնական հետազոտություններ, կունենանք  ուսումնական ճամբորդություններ և ամառային ճամբարը կանցնի շատ ուրախ, զվարճալի, ուսումնական, ակտիվ և հետաքրքիր: Ինչպես նաև կտարբերվի մյուս ամառային ճամբարներից:

Ես հարցազրույց եմ վերցրել իմ ընկերներից  և հիմա կներկայացնեմ այն.

Քնարիկ: Երբ ասում եմ ամառային ճամբար, հասկանում եմ, ուրախություն, խաղ , պար, երջանկություն և ազատություն, քանի որ դասերն արդեն հոգնեցրել են :

Արևիկ: Նախատեսում ամառային ճամբարն անցկացնել դպրոցում: Կուզենայի խաղալ, երգել, ճամփորդել:

Շուշան: Ես միշտ իմ ամառային ճամբարը անցկացրել եմ դպրոցում և համոզված եմ, որ այդտեղից լավ տեղ չկա :

Մկրտչյան Շուշան, 7-1 դաս.

Ծաղկաքաղը` Մարգարիտ Սարգսյանի