• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արևելք. տեղեկատվություն մտորումների համար

 

                                <<Հիզբոլլահ>>

Լիբանանյան շիական  կրոնաքաղաքական այս շարժումը, որը  ստեղծվել է 1982 թվականին Բեքաայի հովտում`Իրանի գործուն միջամտությամբ, Արևմուտքի և նրա Կամակատարների կողմից համարվում է ահաբեկչական: Շարժման հիմնադիրը և հոգևոր առաջնորդը Մուհամադ Հուսեյն Ֆադլալլահն  է: Շարժման ձևավորումը  կապված էր թե՛ ներլիբանանյան սոցիալ-քաղաքական խնդիրների և թե՛ Միջին Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես`արաբա-իսրայելական հակամարտության հետ: Ինչ խոսք անհրաժեշտություն էր դարձել <<Հիզբոլլահ>>-ի հիմնումը: Շարժման ծրագրերն ու նպատակները շարադրված էին 1985 թվականի փետրվարի 16-ին հրապարակված շարադրանքում`<<Բաց նամակը` ուղղված Լիբանանի և ողջ աշխարհի կեղեքվածներին>>:

Արևմուտքում <<Հիզբոլլահը>> հայտնի է որպես ահաբեկչական կազմակերպություն: Ամեն տարի իսրայելական ծառայությունները բազմաթիվ տվյալներ են բերում Իսրայելի նկատմամբ <<Հիզբոլլահ>>-ի իրակացրած գործողությունների  մասին:Բայց հատկանշական է, որ Ռուսաստանը <<Հիզբոլլահ>>-ին ահաբեկչական շարժում չի համարում: 

   «Հիզբոլլահի» ռազմական թևը շատ ավելի մարտունակ է և լավ զինված, քան լիբանանյան բանակը: «Հիզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացմանն էր ուղղված 2006թ. հուլիս-օգոստոսին Լիբանանի դեմ Իսրայելի իրականացրած պատերազմը։  
«Հիզբոլլահը» վայելում է երկրի շուրջ 2 մլն շիաների աջակցությունը: Այն նաև սոցիալական ուղղվածություն ունեցող շարժում է, որը մեծ դեր է խաղացել շիական շրջաններում կրթական և առողջապահական հաստատություններ, բնակելի շենքեր, մզկիթներ կառուցելու հարցում:  
Շարժումն ունի սեփական հեռուստատեսություն(«Ալ-մանար»), որ համարվում է ամենահեղինակավորներից մեկը Լիբանանում, ռադիոկայան(«Ան-Նուր»), ինտերնետայի նկայքեր, ամսագիր(«Ալ-ահդ»), լրատվական տեղեկատու(«Ալ-մաուկիֆ»), ինչպես նաև տեղեկատվական ո ւհրատարակչական այլ կառույցներ:

 

                                     Նյութը համակարգեցին Ռ. Թովմասյանը և Լ. Դաղբաշյանը