• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

3 տարեկան հսկային չեն ընդունում մանկապարտեզ

 

  Երեքամյա Չժաո Սյաոն կշռում է 60 կիլոգրամ, որը 5 անգամ ավելի շատ է նորմայից: 
Երեխային չեն ընդունում մանկապարտեզ, քանի որ  դաստիարակները և ծնողները վախենում են, որ  Չժաո Սյաոն խաղի ընթացքում կարող է վնասել իր տարեկիցներին: Չժաո Սյաոնի մայրը  արդեն դիմել է բժիշկների օգնությանը ,սակայն ոչ մի դիետա չի օգնում փոքրիկին: Բժիշկները լուրջ մտահոգված են երեխայի առողջության համար:
 -    Երբ ես չեմ կերակրում Չժաոին, նա ընկնում է հիստերիայի մեջ այնքան ժամանակ մինչև չի ուտում,- ասում է մայրը: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրա մոտ կա աճի հորմոնալ խանգարումներ, որն Էլ դարձել է գիրության պատճառը:  Չժաոի  հասակը 108 սմ է:
Բժիշկները զգուշացրել են, որ երեխայի սիրտը կարող է չդիմանալ գիրությանը:
Վերջին տվյալներով  Չինաստանում ապրում են մոտավորապես 60 միլիոն մարդ, որոնք տառապում են ավելորդ քաշից:

Լրաքաղը` Աննա Մանուկյանի