• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԴՊՐՈՑ

Ծաղիկների լեզուն ծնունդ է առել Հին Արևելքում և ստացել սելամ անվանումը: Սելամի համաձայն ՝յուրաքանչյուր ծաղիկի բույր ունեցել է իր սիմվոլիկ նշանակությունը: Օրինակ` վարդը Արևելքում համարվում էր սիրո խորհրդանիշ, իսկ Հունաստանում` անմար կրքի խորհրդանիշ: Իսպանիայում կրքի խորհրդանիշ համարվում էր մեխակը: Շատ հետաքրքիր է, բայց ծիրանի ծաղիկը վկայում է մարդու անկեղծ ընկերական հարաբերություններ հաստատելու ցանկության մասին, ադոնիսը` շողավարդը, սիրո խոստովանության խորհուրդ ունի: Սերկևիլի ծաղիկը անսահման հավատարմության խորհրդանիշն է, իսկ դեղին և ճերմակ ակացիան վկայում են պլատոնական սիրո մասին: Անյուտայի աչիկներ ծաղիկը դեռևս միջնադարում համարվել է Սուրբ Երրորդության ծաղիկ: Բան նայն է, որ ծաղկի մեջ գտնվող մուգ բծի վրա քրիստոնյաները տեսնում էին եռանկյունի և համեմատում այն Սուրբ Երրորդության հետ: Իսկ ահա Ֆրանսիայում սպիտակ անյուտայի աչիկները խորհրդանշում էին մահ, այդ պատճառով էլ միմյանց չէին նվիրում: Իսկ այլ երկրներում դրանք համարվում  էին  հավատարմության  ու սիրո խորհրդանիշ: Երիտասարդ աղջիկները պատերազմ գնալուց առաջ իրենց սիրեցյալներին ճանապարհում էին կարմիր մեխակներով, քանի որ գտնում էին, որ այն կօգնի նրանց հաղթանակով վերադառնալուն: Սպիտակ մեխակը վկայում է տխրության մասին, դեղինը` ատելության: Ձնծաղիկը միշտ խորհրդանշում է մարդու՝կյանք իհանդեպ ունեցած լավատեսությունը: Յասամանը խոսում է անմեղ ու քնքուշ սիրո մասին, իսկ մանուշակը անմեղություն խորհրդանշող ծաղիկ է:       

Լրաքաղը  Արամ Ալեքսանյանի