• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր ծնվել է մի մեծ մանկավարժ

Յան Ամոս Կոմենսկի (ծնվել է 1592թ.-ի մարտի 28-ին Հարավային Մորավիայի Նիվնիցա բնակավայրում- մահացել է 1670թ.-ի նոյեմբերի 15-ին Ամստերդամում): Չեխ հումանիստ մանկավարժ, գրող, հասարակական գործիչ, եպիսկոպոս, գիտական մանկավարժության հիմնադիր, դաս-դասարանային համակարգի հայտնագործող:

                         Ասույթներ

  • Զուր գործ է վիճել Բնության հետ:
  • Առաքինությունը սնուցվում է գործերով, այլ ոչ թե շաղակրատությամբ:
  • Առանց օրինակի ոչինչ չես սովորի:
  • Թող հավերժական օրենք լինի. ամեն ինչ սովորեցնել և սովորել օրինակների, խրատների ու գործում կիրառելու միջոցով:
  • Երեխաները միշտ հաճույքով ինչ-որ բանով զբաղվում են: Դա հույժ օգտակար է, այդ իսկ պատճառով ոչ միայն պետք չէ դրան խանգարել, այլ հարկ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի  նրանք միշտ անելու բան ունենան:
  • Իմաստության ուսումնասիրումը մեզ ազնվացնում է ու դարձնում ուժեղ և մեծահոգի:
  • Գրքերը իմաստության տարածման և արմատավորման գործիք են:
  • Կրթությունը պետք է լինի ստույգ, ամբողջական, հստակ և հաստատուն:
  • Չկա ավելի դժվար բան, քան վատ դաստիարակված մարդուն վերադաստիարակելը:
  • Մի հետամտիր գովեստին, բայց ողջ ուժով ձգտիր գովելի գործել:
  • Ժամանակի խելացի բաշխումը գործնեության հիմքն է:
  • Խելքը լուսավորում է կամքի ուղին, իսկ կամքը կառավարում է գործողությունները:
  • Նա, ով քիչ գիտի, քիչ էլ կարող է սովորեցնել:
  • Ոչ մի շինծու բան չի կարող տևական լինել:
  • Կարդալ և չհասկանալ, նույնն է, թե ընդհանրապես չկարդալ:
  • Երջանիկ է այն դպրոցը, որը սովորեցնում է ջանասիրությամբ ուսումնասիրել և լավ բան անել, ավելի ջանասիրաբար` ավելի լավ, և միմիայն ջանասիրաբար` լավագույնը:
  • Հարկ է ինչքան հնարավոր է շատ հոգ տանել այն մասին, որպեսզսի բարոյականությունը ներդնելու արվեստը պատշաճ ձևով ներկայացված լինի դպրոցներում, որպիսի դպրոցները դառնան, ինչպես նրանց են անվանում, «մարդկանց արվեստանոցներ»:
  • Դպրոցն առանց կարգապահության` ջրաղաց է առանց ջրի:

                                                                   Կազմեց Աշոտ Տիգրանյանը