• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպես եմ անցկացնում իմ արձակուրդը

Անի Մարտիրոսյան, 8-3 դաս.

Քանի որ վերջին երկու շաբաթը ես գլուխ եմ պահել, այդ պատճառով էլ որոշել եմ այս շաբաթվա ընթացքում գլուխ չպահել: Արձակուրդների ժամանակ ցանկանում եմ դասերին ավելի լուրջ պատրաստվել` մի կողմ թողնելով netbook-ը, որովհետև, նկատել եմ, որ համակարգիչն ինձ շեղում է աշխատանքից: Ուսուցիչների հանձնարարած առաջադրանքները կատարում եմ տետրում, որպեսզի գրելը չմոռանամ: Պատրաստվում եմ նաև գարնանային օլիմպիադային, արդեն ավարտել եմ թարգմանությունները:
Նաև ասեմ, որ իմ ընկերների հետ էլ եմ ժամանակ անցկացնում: Մենք պայմանավորվել ենք հանդիպել դպրոցում:

Իսկ ձեզ խորհուրդ կտամ ամբողջ օրը չանցկացնել հեռուստացույցի կամ համակարգչի առջև: