• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռոդարին մեր դասարանում

Նոր դպրոց, Մարիամ Կարապետյանի 3-րդ դասարանցիներ

Մութնիկը

Մի չաչանակ մութ կար: Այնքան չաչանակեց, որ երկնքից պոկվեց ու ընկավ պապիս գրպանը: Գրպանում կոնֆետ կար: Մութը կերավ կոնֆետները, մեծացավ,ստվեր դարձավ:

Նա այնքան սև էր ,որ նրան ասում էին Մութնիկ: Նա  այնքան լացեց, մինչև սպիտակեց: Գրիգոր

Քաչալ տունը

Մի  օր  քաչալ տունը իր համար քաչալ մարդ էր ման գալիս: Նրան շատ մարդիկ էին ուզում, բայց նրանցից ոչ մեկը քաչալ չէր: Շատ ման գալուց հետո վերջապես տունը մի քաչալ մարդ գտավ ու հետն ամուսնացավ: Մի օր էլ քաչալ տունը տեսավ, որ իր մարդը մազ է աճեցնում: Նա ջղայնացավ, մարդուն դուրս շպրտեց: Եվ քաչալ տունը մնաց անտեր: Սեմ

Թթու խոզը

Մի օր մի մարդ ֆերմայում խոզ եր պահում: Մի օր էլ այս մարդը գնում է, տեսնում, որ խոզերը չկան: Խոզերը փախել են ֆերմայից: Իսկ մի խոզ,որը  շատ էր սիրում թթու, մտել էր թթվի մեջ…

Մեկ էլ հանկարծ թթու դարձավ: Եվ այդ օրվանից էլ ոչ մեկը  թթու չկերավ: Տիգրան

Թռչող տունը և սև մարդը         

Մի գիշեր մի մարդ կրակեց հրեշտակի թևերին: Թևերը ընկան և կպան մի տան: Առավոտյան տունը տեսավ, որ թևեր ունի: Նա շարժեց թևերը և թռավ: Հրացանով մարդու վրա մի օր սև գույն լցվեց, և նրանից բոլորը սկսեցին վախենալ: Սև մարդը մի օր այն թռչող տանը տեսավ ու նրանից վախեցավ: Թռչող տունն ասաց.

-Դու ո՞վ ես:

-Ես սովորական մարդ էի, հիմա սև մարդ եմ դարձել:

-Իսկ ինչո՞ւ ես սևացել:

-Ներկը թափվել է ինձ վրա:

-Բոլորը քեզանից են վախենում, իսկ դու ինձանի՞ց ես վախենում...  Հովհաննես