• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր հրաշալի արձակուրդը

Սահակյան Նարեկ, 7-3 դաս.

Մարտի 23-ին, բոլոր 7-րդցիներով գնացել էինք 7D ֆորմատով կինո դիտելու: Ըստ պայմանավորվածության, ժամը 12:00-ին պետք է լինեինք դպրոցում: Հենց այդպես էլ եղավ, դեռ մի փոքր էլ շուտ էինք եկել: Մեզ հետ էին նաև ընկեր Լուսինեն և ընկեր Ռիման:Կինոն դիտելու համար պետք է սրահ մտնեին միայն 7 հոգի: Առաջին յոթնյակի մեջ էի նաև ես: Մեր դիտած ֆիլմը շատ հետաքրքիր, բայց նաև սարսափելի էր: Ֆիլմը նայելուց հետո որոշեցինք գնալ որևէ սրճարան: Մոտակայքում էր գտնվում ростик'с KFC-ն, որտեղ ամեն մեկս ինչ-որ  բան կերավ: Ժամը 13:45 շարժվեցինք դեպի դպրոց: Ընկեր Լուսինեն խոստացավ, որ մենք շուտ-շուտ կայցելենք նման տեղեր: