• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անսովոր շոգը Ռուսաստանում կարող է դառնալ սովորական

Ռուսերենից թարգմանեց Աբրոյան Վահեն, 8.5 դաս.
Ղեկավար`  Ժաննա Հակոբյան

Ա.Մ.Ն.-ի գիտնականները հոդված են գրել Ռուսաստանի անսովոր շոգի մասին: Այդ նյութում հատկապես ասվում է, որ ռուսական շոգը ոչ այնքան գլոբալ տաքացման արդյունք է: Գիտնականները կարծում են, որ կլիմայի փոփոխությունները այս հարյուրամյակի վերջում տասն անգամ կմեծանան:
Հիշեցնենք, որ 2010 թ.-ին, հուլիսին և մինչև օգոստոսի կեսերը, Օսեթիայում ջերմաստիճանը հասել էր +45 աստիճան, իսկ Մոսկվայում հուլիս ամսին գրանցվեց ջերմաստիճանի կտրուկ բարձրացում:
Ամերիկյան հետազոտությունների մեջ ասվում է, որ անսովոր շոգի ռիսկը Ռուսաստանի եվրոպական մասում կարող է մեծանալ. եթե 2010թ-ին այն կազմում էր մեկ տոկոսից քիչ, ապա հարյուրամյակի վերջում այդ թիվը կմոտանա 10 տոկոսի սահմանագծին:

Աղբյուր` http://news.mail.ru/society/5475595/?frommail=1