• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերադարձ արմատներին...

Իմ գերդաստանը…

Հայրենագիտական ակումբ

Միրզոյան Ռաֆայել

Դպրոց-պարտեզ 6-1 դասարան

Իմ գերդաստանը շատ մեծ է: Հայրիկիս պապիկն ուներ 11 երեխա, որից 6-ը աղջիկ են, իսկ 5-ը՝ տղա: Նրանք ծնվել են Գորիսի Տաթև գյուղում, բայց այժմ ապրում են ամբողջ Հայաստանուվ մեկ, իսկ նրանց երեխաներն ու թոռներն էլ ցրվել են աշխարհի տարբեր երկրներով:

Մի քանի տարի առաջ մենք նշեցինք հայրիկիս պապիկի տարեդարձը, որը այդ տարի բոլորել էր իր 100 ամյակը: Մեր գերդաստանի մեծ մասը հավաքվել էր միասին: Ես շատ զարմացա, երբ հասկացա, որ ունեմ այդքան բազմանդամ գերդաստան: Նաև շատ հպարտ էի, որովհետև քչերը կարող են պարծենալ իրենց 500 հոգիանոց ընտանիքով:

Ի դեպ չմոռանամ նշել, որ այդ հարյուրամյա Գարեգին պապիկի անունը կրում է իմ հայրիկը: Իմ անունն էլ դրված է իմ պապիկի անունով` որպես այդ մեծ գերդաստանի շարունակող: