• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենախոսություն

Հռիփսիմե Ահարոնյան
10-4 դասարան

Տխուր եմ: Տխուր եմ, քանի որ մենակ եմ, քանի որ չկա մեկը, ում հետ կարող եմ խոսել, թեկուզ մի բառ ասել և անգամ վիճել նրա հետ: Ամեն անգամ, երբ մնում ես մենակ, կարծում ես, որ այդպես շատ լավ է, չշփվել, չխոսել, սակայն դա մի սարսարփ է, որից դու ցանկանում ես փախչել, բայց չես կարողանում, ամենուր և ամեն ժամ նա քեզ հետապնդում է: Դու վախենում ես, որ մենակ կմնաս այս մեծ աշխարհում, այս ահռելի տարածության մեջ և ոչ ոք չի լինի քո կողքին, որ քեզ ասի՝ դու մենակ չես, ես քո կողքին եմ: Չարժե մենակ թողնել նրան, ում համար մենակությունը վախ է, սարսափի նման մի բան,  դրանից նա սկսում է ավելի շատ մեկուսանալ, կտրվել շրջապատից, բայց դա փրկություն չէ: Քեզ բոլորը կծաղրեն, կասեն՝ դու մենակ ես, դու ոչ ոք չունես։ Իսկ դա գլխից դուրս վիրավորական է։ Եթե այդպես ասողները գոնե մի կաթիլ մարդ են, կպատկերացնեն, թե դա ինչ ցավալի է, ինչ դաժան և ինչպես է ազդում մարդու հոգեկանի վրա:
«Ես կարող է մենակ մնամ» միտքը շատերին է տանջում: Յուրաքանչյուր ոք մտածում է այդ հարցի շուրջ և ներսից կրծում ինքն իրեն, որ չլինի՝ մի օր ինքը հայտնվի անելանելի դրության մեջ: