• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հ. Թումանյանի թանգարանում

Դպրոց-պարտեզ

Հովհաննիսյան Էլեն և Սվետա (5-րդ դաս.)

Այսօր  մենք   այցելեցինք  Հովհաննես  Թումանյանի թանգարան:   Առավոտյան հավաքվեցինք   դպրոցի   բակում  և   ճանապարհ ընկանք: Ընկեր Քրիստինեն մեզ հանձնարարեց  հաշվել թանգարանի աստիճանները: Դրանք 54-ն  էին:  Մեր ուսուցչուհին բացատրեց, որ աստիճանների քանակը համընկնում է Հ. Թումանյանի կյանքի տարիների հետ:   Թանգարանում մենք շատ հետաքրքիր տեղեկություններ ստացանք Հ. Թումանյանի մասին: Երկրորդ հարկում գտնվում էր նրա բնակարանը, որը բաղկացած էր վեց սենյակներից: Ամենատպավորիչը աշխատասենյակն էր և նրա մեծ դստեր` Նվարդի ննջարանը: Մեզ շատ հետաքրքրեց աշխատասենյակի դռան վրա գրվածը` «Չծխել և գիրք չխնդրել»: Ասեմ, որ մեզ շատ-շատ դուր եկավ նաև Լոռվա ձորի պատկերը: Այն շա՜տ գեղեցիկ էր:
Մենք    գիտենք, որ   Հովհաննես  Թումանյանը   ծնվել   է  1869թ.Լոռվա   Դսեղ   գյուղում:  Հովհաննեսը  ուներ  10  զավակ:   Մենք   տեսանք  Հովհաննես  Թումանյանի  կնոջ   դիմանկարը:  Հովհաննես  Թումանյանի   որդիներից  մեկը   մահացել   էր  պատերազմի   ժամանակ: Աշխատասենյակի   պատին   կախված   էր   նրա   նկարը: Նա իր  երեխաներին հաճախ  ասում   էր`«Մեր   տունը` ձեզ  համալսարան»:  Այդպես    էր   ասում, որովհետև  ուներ    մե՜ծ   գրադարան` պատկերացնու՞մ եք` ութ  հազար  կտոր գիրք: Մենք իմացանք, որ իր առաջին բանաստեղծությունը նա գրել է տասնմեկ տարեկանում  , երբ առաջին անգամ սիրահարվել է իր ուսուցչի աղջկան: Այսպես երկար կարող եմ պատմել այն ամենը, ինչ  իմացա թանգարանում: Ցավալի է,  որ  Հ. Թումանյանը մահացել է բավականին վաղ տարիքում. նա դեռ շատ անավարտ գործեր ուներ, ինչպես օրինակ` <<Հազարան բլբուլը>>…