• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գարուն է. զգուշացե՛ք սիրահարվելուց...

Գեղարվեստի ավագ դպրոց, 11-1 դասարանի աղջիկներ

Գարունը, մանավանդ մարտ-ապրիլ ամիսները, համարվում են վտանգավոր ամիսներ. սիրահարվելու հավանականությունը խիստ մեծանում է: Զգուշացեք, քանի որ գարնանամուտը ոչ միայն բնությունն է արթնացնում, այլ զգացմունքները:

Ու քանի որ հիմա էլ գարնանային արձակուրդներն են ու նաեւ դրանք դպրոցում անցկացնելու հնարավորությունը, ինչպես ասել է Թումանյանը՝ թե կան դասեր, կա նաեւ սեր... Մի քիչ փոփոխենք՝ թե կան բակային ու մաքրության գործեր կամ կյանքի դասեր, կա նաեւ սեր... Ու սիրով տնկված խաղողի վազեր: Մենք մեր գործն ենք անում, իսկ այ գիտնականները բացահայտել են, որ սիրահարվելու համար բավարար է վայրկյանի մեկ հինգերորդ մասը: Եւ սերը առաջին հայացքից իրոք հնարավոր է: Բավական են միլիվայրկյաններ, որպեսզի քիմիական միացությունները, որոնք առաջացնում են էյֆորիա, հասնեն ուղեղ: Սիրո առաջին ալիքը խթանում է ուղեղի 12 տարբեր մասեր, ինչը հանգեցնում է այնպիսի միացությունների արտադրման, ինչպիսին են` դոպամինը, օկսիտոցինը, ադրենալինը, նաև բարձրանում է արյան ճնշումը: Հենց այդ նույն քիմիական նյութերն են արտադրվում կոկաին ներարկելու դեպքում: Ստացվում է "սիրուց գժվել” արտահայտությունը լիովին իրավացի է. չէ՞ որ զգացողությունն ու մեխանիզմը նույնն է: Պրոֆեսոր Ստեֆանի Օրտիգոն, ով հեղինակն է հետազոտությունների, այսպես է մեկնաբանում. ,,Մեր փորձերը ցույց են տվել, որ սերը ունի գիտական բացատրություն: Սակայն ամեն դեպքում անհասկանալի է՝  սիրահարվում է ուղե՞ղը, թե՞ սիրտը: Ես կասեի, որ դա ուղեղի գործն է, չնայած սիրտը նույնպես ազդում է,,: Ի դեպ, սիրո տարբեր տեսակներ ներգործում են ուղեղի տարբեր մասերի վրա: Օրինակ՝ սերը մոր և որդու միջև կապված է միջին ուղեղի հետ:  

Ղեկավար՝ Լուսինե Մանուկյան