• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԴՊՐՈՑ

Գարնանային oլիմպիադային ընդառաջ

Արդեն մի քանի օր է` ինչ պատրաստվում ենք գարնանային օլիմպիադային: Այս օրերի  ընթացքում մոդելավորել և կարել ենք շատ գեղեցիկ հագուստներ,  որոնք կցուցադրենք օլիմպիադայի փակման օրը: Հագուստները պատրաստում ենք ֆետր կտորից և թղթի թափոնից: Չնայած` մեկ  շաբաթ  արձակուրդում ենք, մենք գալիս ենք դպրոց և շարունակում  մեր կիսատ  աշխատանքները: Մթնոլորտը շատ ուրախ է, մենք էլ ոգևորությամբ աշխատում ենք: Այս շաբաթ նախատեսել ենք նաև արշավներ, կմեկնենք  Հավուց Թառ, այցելելու  ենք  Չարենցի  տուն-թանգարան և Մատենադարան:

Անի Աբրահամյան,10-2դաս.