• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչ կլիներ, եթե բոլոր ճանապարհները շոկոլադից լինեին

Նոր դպրոց, 3-3 դասարան
Դասվար` Լուսինե Փաշայան

Եթե բոլոր ճանապարհները շոկոլադից լինեին, ապա երեխաները կուտեին բոլոր ճանապարհները:

Եթե բոլոր ճանապարհները շոկոլադից լինեին, մենք քայլելուց կուտեինք ճանապարհները, և ճանապարհ չէր մնա:

Եթե բոլոր ճանապարհները շոկոլադից լինեին, արևից կհալչեին:

Եթե բոլոր ճանապարհները շոկոլադից լինեին, վարորդները չէին կարողանա մեքենա վարել, մեքենաների անիվները կսահեին, ու մեքենաները վթարի կենթարկվեին:

Եթե բոլոր ճանապարհները շոկոլադից լինեին, աշխարհը կդառնար շոկոլադե:

Եթե բոլոր ճանապարհները շոկոլադից լինեին, մարդիկ անվճար շոկոլադ կուտեին:

Եթե բոլոր ճանապարհները շոկոլադից լինեին, մենք ամբողջ դասարանով ճանապարհները կուտեինք:

Եթե բոլոր ճանապարհները շոկոլադից լինեին, ապա երեխաները կուտեին բոլոր ճանապարհները:

Եթե բոլոր ճանապարհները շոկոլադից լինեին, մնացած ամեն ինչն էլ շոկոլադից կլիներ, նույնիսկ ջուրն ու մարդիկ: Պատկերացնում եք:

Եթե բոլոր ճանապարհները շոկոլադից լինեին, մարդիկ կսահեին շոկոլադի վրայով, հետո էլ կընկնեին ու կշոկոլադոտվեին: