• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորություններ Լիբանանից. Լիբանանի Բիբլոս քաղաքը

Հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Մաթևոսյան Անի

 

Այստեղ արդեն ամառ է: Մենք ապրում ենք ծովին շատ մոտ, ու ես, որն ինձ ամենից շատն է երջանկացնում, հնարավորություն ունեմ վայելելու ծովը: Ամեն երեկո գնում ենք ափ` ճանապարհելու արևի վերջին շողերը:
Այս շաբաթ  մենք գնացինք Բիբլոս. այդ քաղաքը ծովի ափին է: Բիբլոսը համարվում է աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, որը` որպես նավահանգիստ-քաղաք գոյություն ունի շուրջ 6 հազար տարի: Այդ փաստը ապացուցում են փյունիկյան ժամանակաշրջանից մեզ հասած արձանագրություններն ու կանգուն կոթողները: Քաղաքը եղել է ժամանակի մշակութային զարգացած կենտրոններից մեկը: Անվանումը առաջացել է Բիբլիա`<<Գիրք>> բառից, որը բառացի թարգմանաբար նշանակում է սուրբ տեքստերի հավաքածու:  Շատ հետաքրքիր է և առանձնահատուկ հմայք ունի 1500 տարուց ավել հնություն ունեցող քաղաքի հնամյա նեղլիկ փողոցներից մեկը, որում մինչև օրս էլ մարդիկ են բնակվում: Այս փողոցը բնակավայր լինելուց բացի, նաև հայտնի շուկա է: Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ` ազգային հագուստ, համեմունքներ, ծովից հավաքած խխունջներ և այլն…