• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետաքրքիր և գործնական դաս

Օրերս մեր ուսուցչուհիներից մեկի` Հակոբջանյան Կարինեի օգնությամբ հանդիպում ունեցանք մի ֆրանսիացու` Ռեմի Վենրոյի հետ, ով ուսանող է, իսկ մասնագիտությամբ` աշխարհագրագետ:

Նա մասնակցեց մեր ֆրանսերենի դասին, որը, ի դեպ, շատ հետաքրքիր էր: Մտերմիկ զրույցի ընթացքում պարզեցինք, որ Ռեմին Հայաստան է եկել, որպեսզի ուսումնասիրի և տեղեկանա, թե երեխաները ինչ վերաբերմունք ունեն իրենց քաղաքի նկատմամբ: Նա նախ մեզ պատմեց Ֆրանսիայի, նրա աշխարհագրական դիրքի, դպրոցների մասին: Բնականաբար խոսելու  նյութ շատ կար, ժամանակն էր քիչ: Խոսեցինք մոտեցող Ամանորի, ավանդույթների, ազգային կերակուրների, տոները դիմավորելու սովորությունների մասին: Հարցրինք, թե ինչու է Ֆրանսիան համարվում պանրի, հացի ու գինու երկիր: Երբ խոսքը հասավ ամանորյա նվերներին, նա նշեց, որ կցանկանար շոկոլադ նվեր ստանալ:Մեր հյուրը ափսոսանքով նշեց, որ եղել է միայն Երևանում և չի հասցրել լինել Հայաստանի տեսարժան վայրերում: Ռեմին Հայաստան է վերադառնալու 6 ամիս հետո, և մենք պայմանավորվեցինք  հանդիպել և միասին այցելել Հայաստանի տեսարժան վայրեր: Երանի՜ այսպիսի առիթներ շատ ունենանք, քանի որ այս դեպքում հնարավորություն ենք ունենում մեր սովորածը կիրառելու, հետագայում բացթողումները շտկելու համար:

Շուշան Սողոմոնյան

Սեդա Սիմոնյան

11-2 դասարան