• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բարև Եվրոպա» Ծաղկաձորում

Լիներ հեռու մի անկյուն
Լիներ մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

 Մեծն գրող Հովհաննես Թումանյանի խոսքերով սկսեմ Եվրոպական Միության դասավանդումը դպրոցներում երկօրյա դասընթացից: Ծրագրի նպատակն է հայաստանյան դպրոցներում Եվրամիության մասին տեղեկատվական բացը լրացնել: Այսօր, օր օրի Հայաստանի համագործակցության մակարդակը ԵՄ-ի անդամ երկների հետ տարբեր բնագավառներում զարգանում է, և բնականաբար, Հայաստանի ինտեգրումը եվրոպական ընտանիք պահանջ է դնում ճանաչելու և հասկանալու` ինչ ճանապարհով ենք շարժվում: Այդ գործընթացում իրենց դերն ունեն նաև ուսուցիչները, որոնց համար կազմակերպված այս դասընթացը համապատասխան մեթոդներ մշակելու նպատակ ունի:
Առաջին նիստը նպաստեց վերաարժևորելու ԵՄ-ի դերը մեր տարածաշրջանում:
Ես տպավորությունների ազդեցության տակ եմ: Շնորհակալ և անչափ ուրախ եմ այս թեմայի շուրջ մտածելու առիթ ընձեռնելու համար: