• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուր [1]

Էկոլոգիական և բնապահպանական հարցերով հետաքրքրվող և էկոլոգիական խնդիրների լուծումներ առաջարկող խմբերի մրցույթ

Էկոտուրին մասնակցում են սովորողների թիմերը:

Թեմաները

  • Մթնոլորտի աղտոտում
  • Բնական և տեխնածին աղետներ
  • Թափոններ, աղբ
  • Ճառագայթում
  • Ջուր
  • Թունավոր նյութերի ազդեցությունները
  • Անտառների նշանակությունը
  • Շրջակա միջավայր
  • Ձայն և աղմուկ

Մասնակից բոլոր խմբերը պատրաստում են բոլոր թեմաների նյութերը:

Մրցույթի կարգ

Թիմերը մրցում են 3-ական խմբերով, երեքական փուլով:

Փուլ 1.
Առաջին խումբը ներկայացնում է վիճականությամբ ընտրված առաջին թեման:
Երկրորդ թիմը ընդիմադիր թիմն է, որը առաջին թիմի թեման ներկայացնելուց հետո հարցերով ճշտում, լրացնում է այն:
Երրորդ թիմը գնահատում է երկու թիմերի աշխատանքը:

Փուլ 2.
Թիմերը փոխում են իրենց դերերը և վիճակահանությամբ ընտրվում է երկրորդ թեման:

Փուլ 3.
Թիմերը փոխում են իրենց դերերը և վիճակահանությամբ ընտրվում է երրորդ թեման:
Երեք փուլերի աշխատանքները գնահատում և ամփոփում է մասնագիտական անկախ հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են հանրապետության` այս ասպարեզի մասնագետները:
Երկրորդ և երրորդ եռյակ թիմերի համար կրկնվում է նույն աշխատանքը:
Գնահատվում է թիմի` համապատասխան թեմային վերաբերող գիտելիքները, աշխատանքի կատարման լրջությունը, ներկայացման ձևը,հարցերի մանրամասն քննարկումը, առաջարկվող լուծումները, համատեղ աշխատելու ունակությունը, միմյանց օգնելու կարողությունը:

Հաղթող թիմերից ընտրվում է հավաքական թիմ, որը Հայաստանը ներկայացնում է  հունիս ամսին Վրաստանում կայանալիք երիտասարդ էկոլոգների միջազգային էկոտուրին:

Աշխատանքների կազմակերպումը
Թիմերի գրանցում - մինչև 15.04.2011թ.
Թեմաների պատրաստում – մինչև 22.04.2011թ.
Մրցույթի կազմակերպում 24.04-29.04.2011թ.

Նախագծի հեղինակ` Հասմիկ Նալբանդյան

[1] Էկոտուրի միջոցով հասարակության և իշխանությունների ուշադրությանն են ներկայացվում էկոլոգիական խնդիրների լուծման պահանջներ:

Հայաստանում այսպիսի մրցույթ անց է կացվում առաջին անգամ:
Մեր կրթահամալիրն ունի էկոլոգիական լավ ավանդույթներ, մասնակցել է էկոլոգիական տարբեր ծրագրերի, այդ թվում նաև միջազգային, շահել և իրագործել է «Մաքուր համայնք» դրամաշնորհը, միշտ ուշադրության կենտրոնում է պահում միջավայրի մաքրությունը, թղթի թափոնների հավաքումը, թափոնների երկրորդական օգտագործումը: