• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կենգուրուն եկել է նոր դպրոց

 

Կենգուրուին մասնակցեցին  2-6-րդ  դասարանի 40 սովորող նոր դպրոցից, 3 սովորող` գեղարվեստի դպրոցից: Ընկեր Լիանան ներկայացրեց պահանջները: Սովորողները աշխատեցին  75 րոպե:  

Կենգուրուն սկսվեց ուղիղ ժ.12:00-ին:

-Կենգուրո~ւ...,-  հնչեց ձայնը: Բոլորը ուշադիր կարդում էին խնդիրները, մտածում ու մտածում:

Քոլեջի ուսանողները հետևում էին մրցույթին:

Ժ.13-15-ին  նորից հնչեց.

-Կենգուրո~ւ, կենգուրո~ւ...

Ավարտվեց օլիմպիադան, սովորողներն աշխատանքները  հանձնեցին, ստացան կազմակերպիչների կողմից նախատեսված նվեր գրիչներն ու օրացույցները:

Սոնա Խաչատրյան, 6-1 դասարան