• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր համերաշխ 8-4 դասարանը

Միջին դպրոց

Միրզոյան Մարիամ, 8-4 դասարան

Ընկեր Շամիրամը խոստացել էր մեզ տանել 3D ֆիլմ դիտելու: Ասեմ` ինչու՞:

Մեր դասարանում անախորժություն էր տիրում: Երկու օր անց անախորժությանը փոխարինեց համերաշխությունը: Ընկեր Շամիրամը ուրախ էր  մեր վերսկսած ընկերության համար և առաջարկեց միասին գնալ 3D ֆիլմ նայելու: Եվ այսօր 8-4 դասարանով գնացինք: Անհամբեր սպասում էինք այդ ֆիլմին: Ամեն ինչ հիանալի էր, մենք ճամփա ընկանք: Երթուղայինը մեզ հասցրեց սպասված տեղը: Մենք մի քիչ ուշացումով, բայց ուրախ ներս մտանք: Մեզ տվեցին ակնոցներ: Ներսում շատ մութ էր: Մի կերպ նստեցինք մեր տեղերը, և ֆիլմը սկսվեց: Ճիշտ է, այնքան էլ մեզ դուր չեկավ, բայց կարևորը այն էր, որ միասին էինք, և հենց դա մեզ շատ էր զվարճացնում: Եվ իհարկե, Բլեյան Արմանի ներկայությունը  ավելի շունչ էր ավելացնում մեր զվարճանքին: Շատերս ապշած էինք: Ֆիլմը վախենալու էր: Վերջապես այն ավարտվեց: Դուրս եկանք, դրսում հնչում էր գեղեցիկ երաժշտություն: Եվ գիտեք էլի, մեր սովորության համաձայն, սկսեցինք պարել, իսկ ընկեր Շամիրամը, իր սովորության համաձայն, մեզ սկսեց նկարել: Այսպիսով նստեցինք երթուղայինը և վերադարձանք տուն…