• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սիրելի՛ Ձմեռ պապ…

Հիմնական դպրոց, երրորդ դասարան, դասվար` Ն.Սարգսյան

Ձմեռ պապի, ուզում եմ, որ Մարկի համար դհոլ բերես, որովհետև ամբողջ օրը դհոլ է նվագում: Լա՛վ, ինձ համար էլ դհոլ բեր: Համբարձում

Ձմեռ պապիկ, ես քեզնից ուզում եմ ակվարիում, մեջն էլ` ջրային կրիա:Գոռ

Ձմեռ պապիկ ջա՛ն, ես ուզում եմ ինձ համար լիքը մանկական գրքեր բերես, որ ես կարդամ ու մի սիրուն բարբի տիկնիկ, որ ես խաղամ: Լիլիթ

Ձմեռ պապիկ ջա՛ն, ինձ բեր թվային ապարատ: Եթե բերես ես քեզնից շատ շնորհակալ կլինեմ: Քեզ շատ և շատ սիրող` Նոնա

Ձմե՛պապ, ես քեզանից խնդրում եմ, որ համակարգիչ բերես ինտերնետն էլ հետը, պուլտով ավտոմեքմենա, ինքնաթիռ: Քեզ սիրող` Սարգիս

Սիրելի՛ Ձմեռ պապիկ, շատ եմ խնդրու~մ, աղաչու~մ ինձ համար համակարգիչ, խաղալիքից հրացան ու ինքնաթիռ բերես: Հա՛, մեկ էլ թվային ապարատ բեր, քեզ անհամբեր սպսում եմ պապիկ ջան:Քեզ անհամբեր սպասող` Դավիթ

Ձմե՛ռ պապիկ, ինձ ձյուն բեր, լավ-լավ շորեր, թվային ապարատ, բարբի տիկնիկ, Մոխրոտիկի կոշիկներ, այդ բոլորը բեր դեկտեմբերի 24-ին: Իմ պուպուշ Ձմեռ պապ, քեզ գրումէԱսյան

Ձմե՛ռ պապ, ես ուզում եմ ինձ համար շախմատ բերես, ես շատ եմ սիրում շախմատ խաղալ:Սարիբեկ

Ձմե՛ռ պապ, ես քեզանից խնդրում եմ անցյալ տարվա նվերներից` խոհանոցային իրեր, բժշկական գործիքներ: Հա՛, մի մեծ տիկնիկ, մեկ լ` բջջային հեռախոս:Լիանա

Ձմե՛ռ պապիկ, խնդրում եմ, որ ինձ համար համակարգիչ, դիսկեր և հեռախոս բերես ու անպայման` դեկտեմբերի31-ին:Վանիկ

Ձմե՛ռ պապ, խնդրում եմ ինձ համար բջջային հեռախոս բերես ու ինչքան շուտ բերես, այնքան լավ:Էլլադա