• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տիգրան Հայրապետյան» օրեր անցկացնելու մասին

ՀՐԱՄԱՆ N 11-080
14.03.2011 թ.

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված «Տիգրան Հայարապետյան» օրերը (այսուհետ` Օրեր) պատշաճ անցկացնելու նպատակով.

  1. հաստատում եմ Օրերի ծրագիրը (հավելված 1): Այն անհատապես ուղարկել կրթահամալիրի սովորողներին և դասավանդողներին:
  2. Օրերի կազմակերպիչ մասնաճյուղ ճանաչել «Տիգրան Հայրապետյան» գրադարանին (ղեկավար` Մարի Գաբանյան), կրթահամալիրի հասարակական գիտությունների ամբիոնին (ղեկավար` Աշոտ Տիգրանյան), ավագ դպրոց-վարժարանի քաղաքագետ-իրավագետների խորացված ուսուցման դասարանին (ղեկավար` Գևորգ Հակոբյան):
  3. Օրերի կարգադրիչ-տնօրեն ճանաչել Հայկ Թունյանին (ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դասարան):
  4. Օրերի անցկացման հետ կապված անհրաժեշտ ծախսերը կատարել «Այլ ուսումնական ծախսեր» հոդվածով:

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան