• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստումները շարունակվում են

2011թ. առաջին վերապատրաստումը

Արդեն երեք օր է` կրթահամալիրում «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» հանրապետական ծրագրով  վերապատրաստվում է ՀՀ տարբեր քաղաքների (Գավառ, Գյումրի, Արտաշատ, Եղեգնաձոր, Արարատ, Երևան)    նախակրթարանների դաստիարակների , տնօրենների և կրտսեր դպրոցների նախապատրաստական դասարանների դասվարների երկու խումբ: Ծրագիրը բավականին հագեցած է` ռոդարիական մեթոդներ, տեխնոլոգիա, ծես, ծրագրային նյութեր, էկոլոգիա-բնագիտություն, խաղ-խաղերգեր, ՏՀՏ: 

Մասնակիցները սիրով ու պարտաճանաչ աշխատում են:  Ռոդարիական  հետաքրիր պատմություններ են հորինում,  հասցրել են «ծանոթանալ» համակարգչի հետ, ուսումնասիրում են կրթահամալիրի կայքը, դիտում են մեր  դասավանդողների և սաների ստեղծած մեդիանյութերը, պատրաստվում են իրենցն ստեղծել և ամփոփմանը ներկայացնել, Ծրագրի որոշ նյութեր են քննարկել:  Պարզ է` տիկինՄարինեն  լա~վ երգացրել ու պարացրել է: Հասցրել են վայելել կրթահամալիրյան սիրալիրությունն ու համեղ կերակուրները:

Այստեղ են ասել` էլ որն ասեմ, էլ` որը...

Աիդա Պետրոսյան