• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սպասում ենք դատարանի որոշմանը

 

Նյութը պատրաստեցին Լուսինե Գալստյանը և Անդրեաս Դումանյանը

Նոր դպրոց

Շատ սպասելուց հետո, վերջապես, կայացավ սպասված դատի 2-րդ նիստը: Հայցվորը և պատասխանողը շատ փաստեր հավաքելուց հետո, փորձեցին պարզել այդ առեղծվածի գաղտնիքը: Նորից հավաքվել էինք 6-րդ լսարանում: Այս անգամ մեր քարտուղարը չէր եկել. հիվանդ էր: Նոր քարտուղար էր 6-2 դասարանի Նարեկը: Ահա տիար Բլեյանն էլ եկավ: <<Ոտքի դատարանն է գալիս>>խոսքից հետո` բոլորս ոտքի կանգնեցինք: Նիստին մասնակցում էին տիկին Աիդան, Բուշ Լուսինեն, օրիորդ Նառան: Սկզբում խոսեց հայցվորը,հետո էլ` պատասխանող կողմը: Հանկարծ դուռը բացվեց, և մի հետաքրքիր երիտասարդ` երկար մորուքով, ներս մտավ: Նա ներկայացավ որպես Ձմեռ պապի օգնական: Պատմեց իր արկածների մասին, ցույց տվեց երեխաներից ստացած նամակները և պարզվեց, որ նա ընդամենը 26 տարեկան է: Դրանից հետո հայցվոր Ռոմանը կասկածի մեջ ընկավ` մեկ չէր հավատում, մեկ հավատում էր: Տիար Բլեյանը, կարելի է ասել, մի մեծ ճառ ասաց, իսկ մեր խելոք Զավենը շարունակ ընդմիջում էր: Արդյունքում` տիար Բլեյանը և Զավենը սկսեցին բանավիճել: Վեճն օգտակար էր, որովհետև կամաց-կամաց ամեն ինչ ճշտվում էր: Օր. Նառան Ձմեռ պապի մասին մեզ մի նյութ ցույց տվեց, հետո էլ ընկեր Բուշը մեզ գաղտնիք հայտնեց. բացատրեց, որ մենք ենք իրական Ձմեռ Պապը: Բոլոր բանավեճերը ավարտվեցին, դատավորը կանգնեց և ասաց` Դատի պատասխանը կիմանաք վաղը մեր կայքից` mskh.am-ից, Խաղարկային դատարան էջից: Դըըխկ… մեծ սպասումներով գնացինք տուն:

Դատը և հարցերը շատ հետաքրքիր էին, հատկապես դատի հյուրերը: Մենք կողմ էինք հայցվոր կողմին, բայց պատասխանող կողմը այնքան լավ խոսեց, որ դատից հետո մեզ մոտ կասկած է առաջացել: Այսօր մենք այդ հարցի պատասխանը կիմանանք: Հուսով ենք` դատավորը ճիշտ որոշում կկայացնի և մեզ կհամոզի:

Արտակ Նշանյան, Աշխեն Չիլինգարյան, 5-րդ դասարան