• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Գարունը վերջապես մտավ արհեստների դպրոց:

Աշխատանքները սկսեցինք բակից: Երեկվանից էտում ենք ծառերը, մաքրում աղբը: Մեր շատ գեղեցիկ այգուն հարող տարածքում տարեցտարի մեծանում է աղբակույտը: Հարակից շենքերի շինարարական աղբը ևս ավելանում է դրան: Մենք էլ որոշեցինք այս տարի մաքրել ու պատշաճ տեսքի բերել այդտեղ: Տեսնելու բան էր, թե ինչ եռանդով անցանք գործի: Արթուր Բլեյանի գլխավորությամբ բահերով ու քլունգներով քանդում ու հավաքում էինք աղբը: Պարոն Մեսրոպյանն էլ մի խումբ սովորողների հետ միացավ մեզ: Հետո էլ բոլորս էլ ոգևորված աշխատում ենք: Ընդամենը մի քանի օրից կվերջացնենք մաքրման աշխատանքներն ու կսկսենք ծառատունկը: Արթուր Բլեյանը ոգևորված ասաց, որ այստեղ շատ շուտով կլինի կանաչ, հրաշալի վայր:
Արսեն Խալաթյան – 11-3, Հայկ Կիրակոսյան -9-րդ դաս.