• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերջապես եկավ գարունը

Գրիգորյան Վահե

Հիմնական դպրոց, 7-րդ դաս.

Առավոտյան արևը պատուհանիս ապակիները ճեղքելով համբուրեց իմ աչքերը, ողողեց ինձ իր հոգեպարար ջերմությամբ ու մեղմ շշնջոցով պատմեց, որ երեկվա օրվա հետ անցյալի գիրկը գլորվեց նաև ձմեռը:Ես դուրս եկա փողոց, որ գտնեմ գարունը, մարդկանց աչքերի մեջ որոնեմ նրա գույները:Ինչ-որ մեկը մաքրում է փողոցները , ուզում է փողոցներից ջնջել ձմռան մռայլ հետքերը:Ես զգում եմ գարնան շունչը: Մեր  բակի  շունը այնպես  է հաչում ու թռչկոտում, կարծես նա էլ է զգում գարնան շունչը:Գարնան առաջին օրը միշտ մայրիկիս և քույրիկիս ու տատիկներիս ձնծաղիկ և մանուշակ եմ նվիրում: Շատ եմ սիրում գարունը, հատկապես երկնքից ժպտացող արևը: Ցանկանում  եմ,որ աշխարհում միշտ գարուն  լինի, որ մարդիկ միշտ գարնան պես ժպտան, որ   թռչունները անուշ դայլայլեն ,որ  շուրջս  միշտ  կանաչ  լինի:Ուզում եմ բարձրաձայն գոռալ.

-Կա՛նգ առեք, մի պահ, գեթ մի պահ հիացե՛ք գարնան պչրանքով ու պճնանքով: