• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր նոր ընկերը

Նոր դպրոց, Գեղեցիկ Սարգսյանի 1-ին դասարան

Մենք ուզում ենք բոլորին ծանոթացնել մեր նոր ընկերոջ` Էդուարդի հետ:

 

Մե

Նա շատ խելացի, հետաքրքրասեր, զարմանալի և իր բառերով ասած` ռոմանտիկ  տղա է:

Նրան մեր դպրոցում ամենաշատը դուր է եկել այն, որ նա ազատ արտահայտվում է, իսկ նրան ուշադիր լսում են: Նրան դուր չի գալիս, երբ նրան ասում են նստի, մի խոսի, մի…մի…

Նրան շատ զարմացրել է մեր էլեկտրոնային գրատախտակը, որը, Էդուարդի կարծիքով, հրաշագործ տախտակ է:

Մենք արդեն փոքր ինչ ծանոթացել ենք Էդուարդի  խելացի և զարմանահրաշ  պատումներին, որոնցից մեկը ուզում ենք ձեզ պատմել:

 

Մի անգամ նա իր շատ հարցերով հերթական անգամ հոգնեցրել է մորը: Մայրը թե.

  • Հանգստյան օրերին գնա տատիկիդ տուն, մի քիչ գլուխս հանգստանա:

Էդուարդը գնացել է տատիկի տուն և տատիկին ասել.

  • Տատի՛կ, ինձ թվում է, որ մայրիկը քեզ չի սիրում:
  • Ինչո՞ւ:

Նա ասաց. << Գն’ա, թող գլուխս հանգստանա>>, նշանակում է` նա ուզում է, որ քո   գլուխը անհանգստանա: