• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին լիբանանյան շաբաթը հայկական դպրոցում

Հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Մաթևոսյան Անի

Արդեն մի շաբաթ է` Լիբանանում հաճախում եմ դպրոց: Սովորում ենք անգլերենով և արաբերենով, շաբաթական երկուական դաս ունենք հայերեն և ֆրանսերեն: Դասերն անցնում են ուրախ, սակայն ուսուցիչներն ավելի խիստ են: Տարբերվում է նաև գնահատման կարգը: Օրվա ընթացքում դաս չենք պատասխանում: Յուրաքանչյուր թեմա ավարտելուց հետո թեսթ ենք գրում, որի միջոցով ստուգում են մեր գիտելիքները, և այն, թե ինչպես ենք յուրացրել անցած նյութը: Ամբողջ տարվա ընթացքում թեսթերի միջոցով հավաքում ենք միավորներ, որոնք տարվա վերջում գումարվում են և ներկայացնում տվյալ աշակերտի առաջադիմության իրական պատկերը:
Շատ եմ կարոտել իմ դպրոցը, իմ ընկերներին, իմ հայրենիքը…