• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղարկային դատարան՝ արի, արի, Ձմեռ պապի...

Գեղարվեստի դպրոց-պարտեզ

Լրագրողներ՝ Արթուր Բարսեղյան, Վարդան Վարդանյան, 6-րդ դասարան

Այսօր կայացավ խաղարկային դատարանի երկրորդ նիստը, որտեղ քննարկվում էր Ձմեռ պապի գոյության դեմ ուղղված հայցը:

Առաջին նիստը դատապարտվող կողմի՝ Ձմեռ պապի բացակա լինելու եւ մինչեւ անգամ դատի մասին տեղեկացված չլինելու պատճառով հետաձգվեց: Եւ չնայած այն բանին, որ վաղուց արդեն Նոր տարին անցել է, եւ դեռ մի բան էլ ավելին՝ գարնան առաջին օրն է, այնուամենայնիվ ներկաները ամեն գնով փորձում էին իրենց ձեռք բերած փաստերով ապացուցել, որ... իրականում Ձմեռ պապ չկա / ականջդ կանչի, Ձմեռ պապ/: Ելույթ ունեցան և՛ հայցվոր կողմի վկաները, և՛ պաշտպանվող: Այս անգամ Ձմեռ պապի գոյության պաշտպանները դատական դահլիճ էին հրավիրել Ձմեռ պապի լիազորված ներկայացուցչին, ով շատ տպավորիչ ելույթ ունեցավ:
Դատավճռի մասին կտեղեկանանք մարտի 2-ին՝ mskh.am կայքից: