• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական ճամփորդություն դեպի Ավ.Մալայանի անվան կլինիկա

 

Մարկոսյան Վիկա, 8.3 դաս.

Սովորականի նման եկանք դպրոց: Այսօր դասերը սկսվում էիր ժամը 9-ից: Երրորդ ժամից հետո մեզ ընկեր Շամիրամը ասաց, որ գնում ենք Ավ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, որտեղ կստուգեն մեր տեսողությունը: Արագ հագնվեցինք ու գնացինք: Դե ճանապարհի մասին ավելորդ է խոսելը: Մի խոսքով ուրախ- ուրախ տեղ հասանք: Անկեղծ ասած մեզ այնտեղ բավականին լավ դիմավորեցին: Իհարկե չհաշված այն, որ մոտ կես ժամ սպասեցինք: Հետո մեզ մոտեցավ մի կին, ով մեզ ցույց տվեց մեր բժշկի սենյակի տեղը: Մենք մոտեցանք սենյակի դռանը: Հետո հերթով մտնում ու դուրս էինք գալիս: Որից հետո եկանք, նստեցինք ավտոբուսի մեջ ու սկսեցինք զրուցել: Այդ ընթացքում սպասում էինք մեր ընկերների մյուս խմբին: Մի կես ժամ էլ նրանց սպասեցինք, բայց ի տարբերություն հիվանդանոցի, այս անգամ ամեն ինչ ավելի քան հետաքրքիր էր: Այդ ընթացքում որոշեցինք  հարցազրույց վերցնել մի քանի հոգուց, բայց ոչ ոք չհամաձայնվեց: Հետո մի քիչ էլ զրուցեցինք ու արդեն եկավ մյուս խումբը: Ոգևորված ետ եկանք, ու երբ տիար Բլեյանին ոգևորված պատմում էինք այս ամենը, նա ասաց, որ փաստորեն մենք գնացել էինք ուսումնական ճամփորդության, դեպի Մալայանի անվան բժշկական կենտրոն: