Սիրով արձանագրում եմ կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական կրթության հեղինակային ծրագրի նկատմամբ հասարակական հետաքրքրության աճը: Մեծ թվով ծնողներ պահանջում են իրենց 2-5 տարեկան երեխաներին ընդգրկելու մեր նախակրթարաններից որևէ մեկում: Այդ նպատակով.
- Տաթև Բլեյանին, Նաիրա Նիկողոսյանին, Սրբուհի Աղաբաբյանին առաջարկում եմ եռօրյա ընթացքում տարածք առանձնացնել մեկական նոր խմբասենյակ ստեղծելու համար.
- կրթահամալիրի լաբորատորիաների ղեկավարներ Գրիգոր Խաչատրյանի և Կարինե Մացակյանի հետ հնգօրյա ժամկետում ավարտել խմբասենյակի նախագծումը, համաձայնեցված նախագիծը գրավոր հիմնավորումով ներկայացնել կառուցման.
- տնտեսության գծով փոխտնօրեն Արտյոմ Խաչատրյանին՝ նախագծի հիման վրա յուրաքանչյուր խմբասենյակի համար կատարել նյութի և աշխատանքի համար անհրաժեշտ դրամական միջոցների հաշվարկ.
- խմբասենյակների ստեղծման աշխատանքները սկսել օր առաջ՝ դրանք մինչև հոկտեմբերի 4-ը ավարտելու պայմանով.
- հերթագրված ծնողներին տեղեկացնել հրամանի մասին սկսել խմբերի ձևավորման-համալրման աշխատանքները` հատուկ ուշադրություն դարձնելով դաստիարակի և դաստիարակի օգնականի ընտրությանը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան