• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր խմբասենյակ ստեղծելու մասին

Սիրով արձանագրում եմ կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական կրթության հեղինակային ծրագրի նկատմամբ հասարակական հետաքրքրության աճը: Մեծ թվով ծնողներ պահանջում են իրենց 2-5 տարեկան երեխաներին ընդգրկելու մեր նախակրթարաններից որևէ մեկում: Այդ նպատակով.

  1. Տաթև Բլեյանին, Նաիրա Նիկողոսյանին, Սրբուհի Աղաբաբյանին առաջարկում եմ եռօրյա ընթացքում տարածք առանձնացնել մեկական նոր խմբասենյակ ստեղծելու համար.
  2. կրթահամալիրի լաբորատորիաների ղեկավարներ Գրիգոր Խաչատրյանի և Կարինե Մացակյանի հետ հնգօրյա ժամկետում ավարտել խմբասենյակի նախագծումը, համաձայնեցված նախագիծը գրավոր հիմնավորումով ներկայացնել կառուցման.
  3. տնտեսության գծով փոխտնօրեն Արտյոմ Խաչատրյանին՝ նախագծի հիման վրա յուրաքանչյուր խմբասենյակի համար կատարել նյութի և աշխատանքի համար անհրաժեշտ դրամական միջոցների հաշվարկ.
  4. խմբասենյակների ստեղծման աշխատանքները սկսել օր առաջ՝ դրանք մինչև հոկտեմբերի 4-ը ավարտելու պայմանով.
  5. հերթագրված ծնողներին տեղեկացնել հրամանի մասին սկսել խմբերի ձևավորման-համալրման աշխատանքները` հատուկ ուշադրություն դարձնելով դաստիարակի և դաստիարակի օգնականի ընտրությանը:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան