• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անդրանիկ Օզանյանի 146 ամյակին նվիրված

Ղարիբյան Սիրանուշ

Խորհրդատու`  Արսեն Գալստյան

Զորավար Անդրանիկ
Հայ ազգը ունեցել է հազարավոր հերոսներ: Այդ հերոսների մեջ իր ուրույն տեղը ունի Անդրանիկ Զորավարը(Օզանյան Անդրանիկը` Անդրանիկ Փաշան): Նա ծնվել է 1865 թ.՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար բերդաքաղաքում, որտեղ հայերի թիվը եղել է 5-6 հազար: Անդրանիկը ծնվել է արհեստավոր Թորոսի ընտանիքում: Նա սովորել է Մուշեղյան վարժարանում, այնուհետև հոր հետ միասին աշխատել է: Շուտով Անդրանիկը ընդունվում է Հնչակյան կուսակցություն և դառնում է քաջ ազատամարտիկ ֆիդային:
Աչքի է ընկել շատ ինքնապաշտպանական կռիվներում, վրեժխնդիր է եղել հայերին ճնշող մարդկանց նկատմամբ: Այդպիսի դեպք է քուրդ ցեղապետ Բշարե Խալիֆը, ով սպանել էր Աղբյուր Սերոբին: Նա ղեկավարել է 1901 թվականի Մուշի Առաքելոց վանքի կռիվները: Նրա մյուս քաջագործությունը եղել է 1904 թվականի Սասունի ապստամբությունը, որը տևել է ապրիլի 1-ից հուլիսի կեսերը: Ռազմական առաջադիմություն է ցուցաբերել նաև Բալկանյան պատերազմում ( 1912-1913), որի ժամանակ Անդրանիկը կազմել է ավելի քան 200 հոգուց բաղկացած հայկական գունդը: Անդրանիկի ռազմական տաղանդը ցուցաբերվեց նաև Առաջին Աշխարհամարտում, նա կազմեց առաջին հայ կամավորական ջոկատը: Սկզբում զինվորների թիվը 500 –ն էր, իսկ հետո անցավ անգամ 2000-ից: Ռուսական բանակի հրամանատարությունը բարձր է գնահատել Անդրանիկին և 1917 թվականին նրան շնորհում են Գեներալ Մայորի կոչում: 1919 թվականին գնացել է Հայաստանից և հանդիպել է Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդ ին, նրան է հանձնել իր զենքերը և արցունքն աչքերին գնացել է արտասահման: Մահացել է 1927 թվականի օգոստոսի 31-ին Ֆրեզնոյուն, իր կնոջ` Նվարդի և բժշկի ձեռքերում: Նրա վերջին ցանկությունը եղել է` «Գոնե ճկույտս կթաղեք Հայաստանում»: Նրա հողին են հանձնել Ֆրեզնոյում, իսկ հետո մասունքները տարել են Ֆրանսիա և 2000 թվականին բերել են Հայաստան` Եռաբլուր: