• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռոդարիկների շարքից

Տորթ «Խառը»

  • Սիրտ կլորի մեջ
  • Հոգի տորթի մեջտեղում
  • Թոք սրտի ետևում
  • Երակ սրտին փաթաթված
  • Արցունք սրտի վրա կաթեցրած

Այս ամենը խառնելուց հետո կստանանք «Խառը» տորթ:

Հովակիմյան Վահե

 

Աղցան «Գրենապիտույքական»

 

1կտոր ջնջոց, 2 գրչաման, 4 հատ գիրք, գրիչ, մարկեր, օրագիր, մատիտ, թանաք, միջուկ ինչքան կամենաք, պայուսակ:

Պարաստման եղանակը- ջնջոցը փռել, գրչամանները դնել /բացած/ ,4գրքի էջերը առանձնացնել, փռել գրիչով: Ավելացնել օրագիր, մատիտ, թանաք, ձևավորել միջուկով /ըստ ճաշակի/  և վերջում պայուսակը դնել մեջտեղում:

Խաչատրյան Դավիթ

 

Ուտեստ «Սրտային»

 

Սրտային ուտեստը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է սիրտ, ժապավեն ըստ ճաշակի և ըստ ցանկության էլ ծաղիկներ:

Պատրաստման եղանակը- ծաղիկների թերթերը պոկել, սիրտը մանր-մանր կտրատել և դնել վառարանը, 10-15 րոպե հետո հանել, վրան շաղ տալ մի պտղունց հոգի: Վերջում ժապավենով զարդարել:

Հովհաննիսյան Անի

 

Կոկտեյլ «Բարություն»

 

1 ճաշի գդալ բարիությունը, 2 ճաշի գդալ խաղաղությունը, ուրախ երաժշտությունը խառնել մինչև մի քիչ կարմիր սիրտ լինի, և թողնել մի քիչ հանգստանա: Հետո ավելացնել գեղեցիկ ժպիտ և կրկին խառնել: Հիմա էլ այնքան խառնել, որ մեծ սիրտ լինի:

Նիկողոսյան Անուշիկ

 

 

Գժական  տորթ

 

1ճաշի գդալ ռոք երաժշտություն, 1գժոտ մարդու սիրտ, գժոտ վանիլին և գժոտ գարեջուր:

Պատրաստման եղանակը- ռոք երաժշտությունը լցնել գժոտ մարդու սրտի մեջ, խառնել, ավելացնել վանիլինը: Այս ամենը համտեսել գարեջրով /շատ կսազի/:

 

 

 

Մանուկյան Անի

 

Կոկտեյլ «Կրթահամալիրյան»

 

Առավոտյան նախավարժանքը մանր կտրատել, ավելացնել բարձր երաժշտություն, խառնել աղմուկով և տեղավորել դասարաններում, դռները փակել ու ավելացնել ուսուցիչ: Վերջում ստացված կոկտեյլը զարդարել համակարգչով:

 

Պողոսյան Իշխան

 

Տորթ «Երաժշտական»

 

Կես գդալ երաժշտական հեղուկին ավելացնել 1 երաժշտական գիրք: Այնքան խառնել մինչև հասկանան իրար: Հետո ավելացնել 1 գդալ «խափլան» մարդու սիրտ, 1 շերեփ խաղաղ մարդու սիրտ, նորից խառնել: Ստացված խմորը լցնել երգող սրտի մեջ և թխել:

Մարկոսյան Մերի